
Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա աղջկա հետ

– Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա աղջկա հետ:
– Անշուշտ, ո՛չ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է իր սանիկի հոգևոր հայրը: Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա որքան առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը: Չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է:
Օրհնությամբ՝ Տ. Վիգեն քահանա Ղազարյան
qahana.am