
Կարո՞ղ է, արդյոք, կինը քավոր դառնալ

– Հնարավո՞ր է, որ կինը քավոր դառնա:
– Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերի գրվածքների և կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Եթե կինը ստանձներ այդ դերը, ապա հակասություն պիտի առաջանար, որովհետև կնքամայրը կամ մայրը տվյալ դեպքում Եկեղեցին է, որ վերստին ծնում է երախային, մինչդեռ կնքահայրը ոչ թե մոր դեր է կատարում, այլ` հոր: Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:
Օրհնությամբ՝ Տ. Վահրամ քահանա Մելիքյան
qahana.am