
Սահմանամերձ Կոթիից երիտասարդը 4 օր կոմայի մեջ է

Tesankyun.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքից մեզ զանգահարեց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Սուրեն Սաֆարյանը, ով հայտնեց, որ իր քրոջ որդի, սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 24-ամյա Մհեր Մայիսի Գյանջալյանն արդեն 4 օր գտնվում է կոմայի մեջ, նրան «Արմենիա» բժշկական կենտրոնում ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն, սակայն դրա համար ամեն օր հարկավոր է 100 հազար դրամ, որն ընտանիքը չունի:
Մ. Գյանջալյանը Երեւանում աշխատանքի ընթացքում, «Բոլգարկան» գործարկելու ժամանակ թունավորվել է շմոլ գազից: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ իրենք ֆինանսական հնարավորություն չունեն օգնելու համագյուղացի տղային: