Սայաթ Շիրինյանը երկրից մեկնում է. Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր. news.am
Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել, քանի որ Հանրապետությունից մեկնում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը:
«Նրա աշխատանքը դրական եմ գնահատում, նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ երկրից մեկնում է»,- ասաց Համլետ Մաթևոսյանը՝ նշելով, որ այս մեկ տարվա ընթացքում իրենց միջև որևէ կոնֆլիկտ չի եղել:
Սայաթ Շիրինյանը պրոռեկտորի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է հոկտեմբերի 21-ին իր ֆեյսբուքյան էջում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: