Քաղաքակրթության թշնամիները:
«Մենք ենթարկվել ենք թրաֆիքինգի: Անցած տարի սեպտեմբերից մեզ աշխատացրել են ու աշխատավարձ չեն վճարել…
Բացահայտում. դեղատան տեսախցիկն արձանագրել էր գողությունը:
Նարինե Շ.-ի բնակարանում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող Հայկ Ն.-ն:
«Այս ամենից ելնելով կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և, հետևաբար՝ Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով հասնել նշված աշտարակի մոտ»,- նշել էր Երեմ Սարգսյանը:
Մարտի 7-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հավաք, որի ժամանակ 12 հոգի զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Այդ տիտղոսից զրկվել են նաեւ երկու հայազգի գողականներ` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը (Խախոլ Արմեն) եւ գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկինը:
2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։
«Լևոն Ղազարյանը քրեական աշխարհում նկատելի ու կարևոր ֆիգուր էր, նա նաև ամենաճանաչված մարդկանցից մեկի՝ Պզոյի եղբորորդին է, իսկ գիտեք թե Պզոյի ափերը ուր են հասնում…
«Մենք Գյումրի չգնացինք՝ հասկանալով, որ թակարդ են լարել՝ ցանկանալով մեզ ներքաշել այդ թակարդի մեջ, մենք ուրիշ բնակավայրերում իրազեկում կանցկացնենք»,-168.am-ի հետ զրույցում` խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ այսօր Գյումրի քաղաքի մուտքի մոտ 40-50 գողականներ հարձակվել են իրենց սպասող լրագրողների վրա, ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ավտոերթով պետք է գնար Գյումրի:
Կատարվածից անմիջապես հետո ակտիվ բազմաբնույթ, բազմածավալ որոնողական եւ օպրերտիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ դրանք արդյունավետ են, նորից կրկնեմ իմ ավելի վաղ հնչեցրած միտքը` չբացահայտվող հանցագործություններ չկան եւ ուղղակի որոշ դեպքերում որոշ ժամանակ է հարկավոր:
«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ տեղեկություն ունի, որ Գյումրիում իշխանությունների կողմից ծուղակ կա լարված:
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ «100-ամյակն առանց ռեժիմի » ավտոերթով գալու են Գյումրի:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսօր արտառոց «սննդային պատահար» է տեղի ունեցել մեր թղթակցի հետ: Ճաշելիս նա կանացի մազ է հայտնաբերել «Արտֆուդ» ընկերության մարինացված շուշանի՝ նկարում պատկերված տարայի մեջ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 21000 կրակոց:
«Եթե ինձ հարցաքննեն, ես կներկայացնեմ բոլոր ապացույցները, այդ թվում՝ կնշեմ այն վկաներին, որոնք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում չէին հարցաքննվել, սակայն իրենք կհաստատեն, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ պետական մարմինները ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն, իրենք կարող են միայն հետաձգել այն:
Թեպետ ՀՀԿ-ում «Բարգավաճի» անփառունակ վախճանից «թուլացել ու հաճույք» են ստանում, բայց կա մեկը, ով «մեռած ու թաղած» չէ, քանի որ ԲՀԿ-ի դժբախտությունը կարող է սեփական դժբախտության համար հող նախապատրաստել։ Խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ով երբևէ չի թաքցրել իր ամբիցիաները՝ Գյումրին նորից ղեկավարելու։
Աբրամ Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում։ Աայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան։
«Այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը նույնիսկ չի գիտակցել, թե ինչ իրավունքների խախտման մասին է խոսքը, և գործի քննությունը տարել է այլ ուղղությամբ: Այստեղ քննարկվում է Մարինա Պողոսյանի՝ տվյալ տարածքում գտնվելու օրինական լինելու հարցը, այնինչ Մարինա Պողոսյանը որևէ հավակնություններ չի ունեցել այդ տարածքի նկատմամբ, նա այդտեղ է ժամանել քաղաքացիների ահազանգով, գործել է որպես իրավապաշտպան, փոխարենն արժանացել է բռնության»:
Երեկ Ազգային անվտանգութան ծառայություն է տարվել ՀՀ քաղաքացի Մարտուն Կարապետյանը, մականունր՝ «Կյաժ Մարտուն»։ Վերջինս ԱԱԾ է տարվել նախօրեին կատարված դաժան սպանության գործի շրջանակներում։ Խոսքր կրիմինալ աշխարհում հեղինակություն վայելող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության մասին է։
«Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված արտարժույթ: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք:
«Որակյալ վիսկի արտադրելու համար տարիներ են պետք: 10 տարուց ավելի: Լավ վիսկիի համար 3-4 տարեկան սպիրտ է անհրաժեշտ: Այսինքն`10-15 տարի հետո մենք նոր կարող ենք ասել՝ հասել ենք մեր նպատակին, թե` ոչ: Սա է ամբողջ պատմությունը»:
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել:
Մարտի 7-ին, ժամը 08.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի մուտքում այրվում են էլ. լարեր:
Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:
Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենք պետք է հստակ համաշխարհային դիրք գրավենք՝ ընդդեմ կանանց մարդու իրավունքների այս լիակատար ոտնահարման: Միջազգային հանրությունը պետք է իր վրդովմունքը փոխակերպի իմաստալից գործողությունների, այդ թվում մարդասիրական օգնություն ցուցաբերելու, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու, կենսամիջոցների ապահովմանն աջակցելու և մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելու միջոցով:
«Ոնց կարելի է «շառ» անել, չեմ էլ պատկերացնում, թե ով է նման լուրեր տարածում: Ես սպորտսմեն տղա եմ` բառեց` հունահռոմեական ըմբշամարտիկ, գնում եմ թուրքին հաղթում եմ` գալիս»: