«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ ռեժիմը ծուղակ է լարել Գյումրիում. ԳԱԼԱ
«Հիմնադիր խորհրդարան»-ը հրաժարվեց դեպի Գյումրի ավտոերթից, քանի որ տեղեկություն ունի, որ Գյումրիում իշխանությունների կողմից ծուղակ կա լարված:
Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, այս մասին հայտարարել է ՀԽ-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը՝ Գյումրի չհասած, Ազատան քաղաքի մուտքի մոտ մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ նշվել է, մինչեւ ՀԽ-ի անդամները կհասնեին Գյումրի, 40-50 երիտասարդ Գյումրու մուտքի մոտ կռիվ են հրահրել, նրանք վիրավորել ու սպառնալիքներ են հնչեցրել ինչպես ՀԽ-ի տեղի ներկայացուցիչների, այնպես էլ լրագրողների հասցեին: Այնուհետ ԳԱԼԱ-ի կողմից այս մասին տեղյակ է պահվել ինչպես ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի մամլո խոսնակին, այնպես էլ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանին: Որից հետո հավաքված երիտասարդները հեռախոսազանգեր են ստացել, հետո խումբ-խումբ հեռացել:
ՀԽ-ի անդամները հրաժարվել են Գյումրի այցելելու մտքից, քանի որ ոստիկանությունը չի երաշխավորել նրանց անվտանգությունը:
«Լրագրողներ են եկել, խաժամուժը հեռացել է, բայց մենք անընդհատ զգում ենք, որ պտտվում են մեր շուրջբոլորը: Այդ իսկ պատճառով ոստիկանությունից երաշխիք պահանջեցինք, որ քրեական տարրերը մեզ չեն խանգարի եւ չեն վնասի: Սակայն երաշխիք չեն տալիս, ասում են դեպք լինի, դիմեք մեզ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
Պարոն Ավետիսյանի խոսքերով, թեեւ «խաժամուժը» հեռացել է քաղաքի մուտքի մոտից, սակայն մտավախություն ունեն, որ նրանք կարող են հայտնվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում