Արագածոտնի մարզպետը ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ է հավաքում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք:

Սակայն ճանապարհորդությունն ավարտվում է Անիի դիմացի սարալանջին. փշալարերի մյուս կողմից դպրոցականներին ցույց են տալիս պատմական հայրենիքն ու հետ բերում տուն: Թեև բացահայտ չեն ասում, որ այս կրեատիվ նախաձեռնությունը մարզպետինն է, բայց այստեղ առանց նրա իմացության դպրոցներում անգամ հավաքարար չի նշանակվում»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս