Բաժիններ՝

Արմեն Ղազարյանը (Պզոն) չի մարսի Երրորդմասցի Լյովիկի սպանությունը. Սերգեյ Գալոյան. Panorama.am

Նուբարաշենում մարտի 4-ին տեղի ունեցած քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) և նրա մերձավորների սպանությունը լավ ծրագրված, պրոֆեսիոնալ ու նաև պատվիրված սպանություն էր. վստահ է գրող-քրեագետ, քրեական հեղինակությունների մասին գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը:

«Իմ կարծիքով, սա պրոֆեսիոնալ և կազմակերպված սպանություն էր, որովհետև բոլոր նշաններն այդ մասին են խոսում: Գիտեք, սպանելուց հետո, եթե կրակել են, պետք է որ թողնեին հեռանային, բայց զենքերն ինչո՞ւ են շպրտել դեպքի վայրում: Միշտ վարձու, պատվիրված սպանությունների դեպքում զենքը թողում են տեղում: Դա սովորական դասական օրինակ է», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Գալոյանը:

Ըստ գրողի, սպանության մի քանի վարկած է շրջանառվում, և դրանցից մեկի համաձայն, սպանության հետքերը տանում են դեպի հեռավոր 2005 թվական, Երևանի Տէցի կռուգ, երբ փոխհրաձգության հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ:

«Հնարավոր է, որ այդ իրադարձության համար վրեժխնդրություն լինի, քանի որ այդտեղ ներկա ու մասնակից է եղել նաև Երրորդմասցի Լյովիկը», -հավելեց Գալոյանը:

Գրողի մյուս վարկածի համաձայն, հնարավոր է այս սպանության պատճառը նախորդ տարի Երրորդմասցի Լյովիկի ու Օշականցի Գևորիկի միջև եղած ընդհարումը լինի: Բայց, ըստ Գալոյանի, ինչ էլ եղած լինի սպանության հիմքում, միևնույնն է Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրը՝ այժմ ԱՄՆ-ում գտնվող Արմեն Ղազարյանը (Պզո) կատարվածը չի ների:

«Լևոն Ղազարյանը քրեական աշխարհում նկատելի ու կարևոր ֆիգուր էր, նա նաև ամենաճանաչված մարդկանցից մեկի՝ Պզոյի եղբորորդին է, իսկ գիտեք թե Պզոյի ափերը ուր են հասնում, ինչպիսի մակարդակների, եթե հաշվի առնենք, որ Պզոն դատապարտված էր 64 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց 18 ամիս նստելուց հետո և որ նրա փաստաբանը հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն էր: Պզոյի դերը պետք չէ նվազեցնել: Նա չի մարսի, քանի որ քրեական աշխարհում պատվի խնդիրները, վրեժ լուծելը մի քիչ ավելի սրված են, քան մեզ նման մահկանացուների հարաբերություններում»,- նշեց Գալոյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս