Ռաֆիկ Պետրոսյանը դո՞ւրս է եկել ՀՀԿ-ից. «ՉԻ»
«Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամննրից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: «ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»:
Թե ի՞նչն է պատճառը, որ 2003-ից ՀՀԿ անդամ դարձած Ռաֆիկ Պնտրոսյանը հարազատ կուսակցությունից հրաժարվել է, նախկին պատգամավորը անձամբ չի շտապում փակագծերը բացել, չի հայտնում, թե երբվանից է դուրս եկել:
«Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,- ասաց նախկին պատգամավորը:
Մեր հարցին, թե հիասթափվե՞լ եք ՀՀԿ-ից, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին: Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի նախկին պատգամավորին չէր օգնել»,-գրում է թերթը։
Կարդացեք «ՉԻ» այսօրվա համարում։