Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետեր է նշանակել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռ. Կիրակոսյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Ավետիկ Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031