Ինքնասպանությամբ սպառնացող դատապարտյալին որևէ մեկը չի այցելել. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն» թրթը գրում է. «Երեկ հայտնել էինք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանր սպառնում է ինքնասպան լինել, եթե իրեն չայցելեն Գլխավոր դատախազր, Արդարադատության նախարարը և Շիրակի մարզի դատախազը։
Այսօր լրանամ է այն ժամկետը, որը դատապարտյալը տվել էր պաշտոնյաներին՝ իրեն այցելելու համար։ Հիշեցնենք, որ դատապարտյալը այդ մասին նախօրեին դիմում է գրել նշված անձանց, սակայն համոզված չէ, որ դրանք տեղ են հասել։ Գողության համար ազատազրկման դատապարտված Ղազարյանր, ով չորս տարի է գտնվում է նշված ՔԿՀ-ում, լարված հարաբերությունների մեջ է ՔԿՀ պետի հետ։ Իսկ ինքնասպանության մասին դատապարտյալին ստիպել է մտածել օրերս ստացած վիրավորանքը։
Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին ՔԿՀ պետը այլ դատապարտյալների ներկայությամբ հայհոյել է Ղազարյանին։ Դրանից հետո Ղազարյանր կարել է իր բերանը և այժմ պահանջում է, որ իրեն պաշտոնյաներ այցելեն և լսեն այն ամենը, ինչ ինքը պատրաստվում է պատմել ՔԿՀ պետի մասին։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյոք դատապարտյալի սպառնալիքի մասին մեր հրապարակումից հետո համապատասխան քայլեր ձեռնարկվել են նրան այդ քայլից ետ պահելու համար։
«Դատապարտյալների բոլոր դիմումները ուղարկվել են հասցեատերերին, իսկ այն, ինչ դուք գրել էիք, թե քրեակատարողական հիմնարկի պետը իրեն հայհոյել է, իրականությանր չի համապատասխանում, բայց այնուամենայնիվ, վարչության պետի՝ Օսիկյանի հրահանգով աշխատակիցներ են ուղարկվել այդ դատապարտյալի մոտ՝ նրա հետ զրուցելու համար»,- ասաց Ղլեչյանը։
Ի պատասխան մեր հարցի, թե արդյո՞ք դատապարտյալի հայտարարության հետ կապված ծառայողական քննություն նշանակվել է, Ղլեչյանն ասաց՝ ոչ։ Խնդրեցինք պարզաբանել, թե այդ դեպքում ինչպես են պարզել, թե դատապարտյալի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում։
«Երբ հանգամանքները պարզվեն և դրա կարիքր լինի, իհարկե ծառայողական քննություն կնշանակվի»,- պատասխանեց նա։
Այնուամենայնիվ, ինչպե՞ս է պարզվել, որ նրա խոսքերր իրականությանը Մեր այս հարցին էլ Ղլեչյանր պատասխանեց.
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ դա։ Ես ձեզ օպերատիվ տարբեր գործողություններից չեմ կարող տեղյակ պահել, բայց ես ձեզ ասում եմ այն, ինչ ասում եմ, իսկ ես ասում եմ, որ իրականությանը չի համապատասխանում, որ ՔԿՀ պետը դատապարտյալին հայհոյելէ։Համապատասխան աշխատակիցներ ուղարկվել են, եթե անհրաժեշտություն լինի, ծառայողական քննություն կնշանակվի, ինչի արդյունքների մասին ես ձեզ կտեղեկացնեմ»։
Ղլեչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա կարող է պնդել, որ դատապարտյալի կյանքին վտանգ չի սպառնում, և որ նա չի իրականացնի իր սպառնալիքր։ «Յուրաքանչյուր դատապարտյալի նման հայտարարության մենք շատ լուրջ ենք վերաբերվում՝ անկախ նրա ով լինելուց։ Կոնկրետ այդ դատապարտյալը ուշադրության կենտրոնում է»,-ասաց նա։ Նշենք, որ մեզ հետ հեռախոսազրույցում դատապարտյալը՝ Համլետ Ղազարյահր, երեկ հայտնեց, որ իրեն որևէ մեկը չի այցելել։