Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։
Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ որ բան:
Հայ հեռուստադիտողը հարկավ գիտի, որ վերնագիրը հեռուստագովազդից է։ Գովազդում այդ նախադասությունը հեռախոսով ասում է «տատիկը» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Բայց ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Գովազդից վաղ։ 1990-ականների երկրորդ կեսին ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու միջազգային կառույցներ մեր երկրում սկսեցին զբաղվել ընտանիքի պլանավորման խնդիրներով։ Վիրավորական էր, կամ պարզապես մենք իզուր վիրավորվեցինք։
Հայտնաբերեցին «Խելքից պատուհասը» ստեղծագործության հեղինակի անունը կրող գյուղում:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վանաձորցի, ծնունդով Ղարսից 105–ամյա Ազգանուշ Հովհաննիսյանը երկարակեցության իր կանոններն ու գաղտնիքներն ունի. ամենօրյա աղոթք, առողջ սննդակարգ ու բնական թելից հագուստ:
Հայ Առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդն իր համար ճակատագիր կերտելով՝ Աստծո նախախնամությամբ սահմանվածն ունի:
Ոստիկաններն արագ բացահայտեցին հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնից կատարված գողությունը:
2015 թվականի Շիրակի մարզում արձանագրված եղանակային բարենպաստ պայմանները նպաստեցին, որ գյուղացին առատ բերք ստանա:
Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտի փորձ կատարելու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին իր վարած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի՝ բախվելով «Զիլ 131-Ն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևոր քաղաքացի Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
«5 տարի առաջ այս օրը 19-ամյա Զարուհի Պետրոսյանը, ով ամուսնացած էր ու մայրացած, սպանվեց ամուսնու կողմից: Դա, իհարկե, Հայաստանում առաջին դեպքը չէր, բայց առաջին դեպքն էր, որ հասարակությանը ցնցեց թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և մենք ցանկացանք այդ օրը նշել, որովհետև մեր կոալիցիայի միասնական պայքարը հենց այդ օրը սկսվեց: 7 կազմակերպություններով տեսանք, որ մի բան պետք է անել, որովհետև արդեն շատ վատ է դառնում իրավիճակը, և համախմբվելով Զարուհու դեպքի շուրջ՝ այդ օրվանից հիմնեցինք կոալիցիան, որ մինչև այսօր պայքարում է ընտանեկան բռնության դեմ»,- պարզաբանեց նա:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ:
Տեսախցիկների տեղադրումն առաջին հերթին` կանխարգելիչ միջոցառում է, քանի որ ցանկացած հանցագործ արդեն իսկ տեսախցիկի առկայությունից կաշկանդվում է: Այն վայրերում, որտեղ տեսախցիկներ կան, նախ` հանցագործություններն են քիչ լինում, երկրորդ՝ տեսախցիկները ֆիքսում են հանցագործություն կատարող անձին, և ավելի հեշտ է լինում տվյալ անձի ինքնությունը պարզելը, հայտնաբերելը, վնասազերծելն ու նախաքննության մարմնին ներկայացնելը:
Քաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին:
Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում:
Հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունցած դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի որոշումը: Ցուցում է տրվել շարունակել քրեական գործի նախաքննությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատերազմի ժամանակ կռվել է վերջերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հրամանատարությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց ազատամարտիկը, որը, ի դեպ, համարում է, որ իրեն ծեծի ենթարկելու հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է:
Հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտարկմանը, թե այսօր կազմակերպված ասուլիսում Սմբատ Հակոբյանը հրապարակել է իրենց հեռախոսազրույցը, որտեղ Հայրապետյանը կոպիտ է խոսում Հակոբյանի հետ, ՀՖՖ նախագահը արձագանքեց. «37 թիվը հիշո՞ւմ եք, էն ժամանակ էլ ամեն մեկը մեկի վրա դանոս էր գրում»:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չհրապարակեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Դատավորն այսօր նիստի ընթացքում նշեց, որ բողոքի վերաբերյալ ստացված նյութերի հետազոտման ընթացքում որոշ հարցեր են առաջացել, որոնց վերաբերյալ պարզաբանում խնդրեց Նիկոլայ Բաղդասարյանից:
Այսօր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ում սեպտեմբերի 21-ին ծեծի էին ենթարկել, ներկայացրեց իր և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը, ըստ որի՝ վերջինս սպառնացել է ազատամարտիկին՝ քաղաքական գործունեությամբ չզբաղվել:
Ոստիկանության Մուշի բաժնում ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:
Առաջարկված օրենսդրական կարգավորմամբ կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները: Արդյունքում՝ կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսերից և քաշքշուկներից:
Լրատվամիջոցներում հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու, վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ այն պահելու և հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես վերադարձնելու օրենքով սահմանված կարգը ակտիվ քննարկումների թեմա է դարձել:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: