Բաթումում հանկարծամահ է եղել «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, «Ինտերֆաքսի» թղթակից, տնտեսական մեկնաբան Արթուր Երնջյակյանը, ով Վրաստան էր մեկնել հայ լրագրողների համար Վրաստանի Զբոսաշրջության նախարարության կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մարտի 15-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում` խաչքարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պետական կոլխոզ էր, կաշխատեինք, ճակնդեղ է, կարտոլ է՝ կցանեինք: Երկաթգիծը կաշխատեի, Ջաջուռա թունելը կաշխատեի: Ձմեռը ձյունը կմաքրեինք: 8 ժամ ձյան վրա կմնայինք, կմաքրեինք: 41 թվին ախր տղամարդ չկար»:
«Բա էս տեղ ա՞, որ ապրում ենք: Խոստացել են խնդրին լուծում տալ, բայց արդյունք չկա: Մեր երեխեքը սենց պայմաններում են մեծանում ու հիվանդանում»:
Մարտի 15-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Քաղաքից կտրված այս թաղում շատերն են անասուն պահում, հող մշակում ու դրանով հոգում իրենց օրվա ապրուստի հարցը:
Իմը տեսակի խնդիր է, Ծաղիկ Ռուբոն կյանքի ոչ մի ժամանակահատվածում տեսակը չի փոխում: Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է՝ դա լինի կազմակերպության թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր եւ Բջնի համայնքներում մարտի 15-ին համայնքի ղեկավար ընտրություններ են: Աղավնաձորում թեկնածուները երկուսն են Հանրապետականներ, գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանն ու ԵԿՄ վարչության անդամ Ռոմեր Ալեքսանյանը:
Մարտի 15-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` քարափում, հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
Ալավերդու շատ դպրոցներում աշակերտների ճնշող մեծամասնությունը դպրոցի սանհանգույցից չի օգտվում, որովհետև խորհրդային ժամանակներից այս կողմ չվերանորոգված սանհանգույցը նախ, ինչպես հարկն է, չի մաքրվում, նաև՝ հարմարավետ չէ:
Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած ЗИЛ մակնիշի 695 UU 63 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Մովսես Խորենացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 177 տան պատին:
Մեծերը այնքան էլ ուշադիր չեն իրենց արտահայտություններում, երբ խոսում են երեխայի հետ: Ոմանք երեխային դիմում են՝ ալարկոտ, հիմար, անտաղանդ և այլն: Ծնողները, ուսուցիչները, դաստիարակները սրանով կործանում են երեխային: Երեխաները, տրվելով ներշնչանքին, որոշ ժամանակ անց իսկապես դառնում են անհետաքրքրասեր, ալարկոտ և անկարող:
Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի հետին մակերեսի աջից կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, ենթամաշկային Էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երգիչ Դավիթ Զաքարյանը, ով հանրությանն առավել հայտնի է Ապարանցի Դավո անվամբ, իրեն համարում է բոլոր ժանրերում երգող երգիչ, բայց, միևնույն ժամանակ նրան ամենից շատ հոգեհարազատ է ազգագրականը:
Մարտի 15-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհին` (Վարդենյաց լեռնանցքում) «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչքան էլ հիմա փորձենք պակասեցնել նախագահի լիազորությունները՝ այս անենք, այն անենք, միևնույն է՝ դատավորների կախումը չի վերանա: Կդադարեն կախված լինել նախագահից, այս անգամ ամբողջությամբ կախման մեջ կլինեն Արդարադատության խորհրդից: Դատավորներին անկախ դարձնելու միակ մեխանիզմը հավանաբար ընտրությունների մոդելն է, որը շատ հաջողությամբ գործում է, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մարտի 14-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել 41-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համաև, որ իր բնակարանում,առանց իր զուգընկերոջ իմացության, իր կողմից գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել է պոռնոգրաֆիկ տեսանյութ իրենց սեռական ակտի մասին, որը զետեղելով սկավառակների վրա, տարածել է այն՝ տղամարդուն վարկաբեկելու նպատակով։
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit 349 UL 25 համարանիշի ավտոմեքենաները:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է մարտի 12-ին Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկում հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնող 6-ամյա երեխային:
Գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի 8-ամյա դպրոցում 1970-ական թվականների կեսին սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ:
Երբ կենցաղային վեճերն ու չվճարված պարտքերը հանգուցալուծվում են կրակոցներով:
2014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն և հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:
Մարտի 13-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1969 թ. ծնված Մարինե Դ.-ն և հայտնել, որ 2014 թ. հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի պողոտայում Հովսեփ անունով վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը հաշմանդամ է դարձել:
Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին Շիրակի մարզում` Գյումրի քաղաքից 10կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Բրուցելոզ ախտորոշմամբ Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս բուժում է ստանում 14 անձ, սակայն նրանց թիվը եղել է 16-ը. երկուսը դուրս են գրվել:
Մարտի 14-ին, ժամը 02.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Նուբարաշեն 12-րդ փողոցի թիվ 3 շենքի 39-րդ բնակարանի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.):
Մարտի 14-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղից դեպի Արագած լեռն ընկած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, տեղանքի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ դեպքի վայր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: