«Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները հասցրին մի հանգրվանի, որում քաղաքական կուսակցությունները դադար առնելու և տեղի ունեցածը գնահատելու անհրաժեշտություն ունեն։ Ոչ իշխանական դաշտում այս օրերին ընթացող վերադասավորումները նոր իրավիճակում գործելու նախապատրաստություն են ենթադրում»։
ԵԺԿ-Մոսքոու վեկտորում հարմարավետ «տեղավորված», Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը։
Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է իր 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամն օգտագործել է 371 մլն 761 հազ. դրամ, որից 247 մլն 796 հազարը՝ բարեգործական, իսկ մնացածը` հիմնադրամի աշխատակազմի վարձատրության նպատակներով:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Ռուսական ԶԼՄ-ները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանից հեռանում են ավտոարտադրող «Opel» և «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:
Գյումրեցի 16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած:
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում:
Մարտի 10ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»ը ներկայացնում է այն ամբողջությամբ:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ նախօրեին ձերբակալված որոշ անձինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից են, ակնհայտ ապատեղեկատվություն է և բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Բագրատունյաց…
Մարտի 17-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ իրավապահ մարմինների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման էին ենթարկվել Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատեր Կարեն և Սուրեն Երեմյանները:
Գեղանկարիչ Սամվել Սևադայի կարծիքով՝ Սովետական Հայաստանի զինանշանը շատ լավ էր արված, պարզապես մուրճ ու մանգաղը կարելի է փոխարինել կամ հավերժության նշանով, կամ էլ խաչի պատկերով. «Վերջիվերջո, մենք քրիստոնյա պետություն ենք»,- ասում է նա: Խոսելով ներկայիս զինանշանի փոփոխության անհրաժեշտության մասին՝ գեղանկարիչն առաջարկում է շրջագծի մեջ գրել՝ Հայաստանի Հանրապետություն, իսկ ներքևի մասում ռուսերեն լեզվով գրվածը փոխարինել անգլերենով: Նրա կարծիքով՝ ամեն ինչի մեջ պարզն ու հասարակն է գեղեցիկ:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր նրա բողոքը ՀՀ գլխավոր դատախազի դեմ: Այս մասին 168.am-ին ասաց պատգամավորի ներկայացուցիչը:
Լուրեր են շրջանառվում, թե իրավապահներն առգրավել են նաև Ավան-Առինջում գտնվող Նոր-Զովքի տեսանկարահանող սարքերը:
Ձյան հալոցքի ու անձրևների ժամանակ Գյումրու մի շարք փողոցներ դարձել են անանցանելի:
Youtube-ի My TV անունը կրող օգտատերը հայաստանյան դառը իրականության մասին տեսահոլովակ է պատրաստել:
«Եթե զենքի վրա խլացուցիչ չի եղել, ուրեմն շուրջբոլորը լավ էլ լսել են կրակոցների ձայներ, ո՞նց կլինի, որ չլսեին երեխաների ճիչը, մղկտոցը, սուտ կլինի, որ չեն լսել…»:
Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ծնոտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից 168.am-ին հայտնեցին, որ Ռոբերտ Հրայրի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով
Լրատվամիջոցները երեկ գրել էին, որ Ավան-Առինջում իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացրել, ապա անձնաց ձերբակալել:
Մարտի 18-ին, ժամը 13.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոհվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Քութասյան փողոցի բնակիչ Հ. Հ.-ն (ծնվ. 1993 թ.):
2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում:
Բացառիկ տեսանյութ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունի
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները:
Անձի առևանգման, շորթման և բանդիտիզմի մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանում:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։
20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ:
Արձագանքելով գարնանային արձակուրդների երկարացման մասին շրջանառվող խոսակցություններին` հայտնեմ, որ այս պահին նման որոշում չկա:
Օրերս Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում 1980 թ. ծնված Աննա Հ.-ն ոստիկանության ծառայողին մատնացույց է արել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ին և հայտնել, վերջինս իր պայուսակից գողություն է կատարել: