Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել օտարերկրյա քաղաքացի, 1980 թ. ծնված Յուլիա Մ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ տաքսի ավտոմեքենայով վերադառնալիս՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, սուպերմարկետի մոտ, տաքսուց իջել է, որպեսզի մտնի դեղատուն, իսկ վարորդը քնած ամուսնու գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն արթնանալուց հետո նրան իջեցրել և դիմել է փախուստի:
««Ավրորա» մրցանակի միջոցով մենք միանում ենք Մարդասիրության համաշխարհային օրվան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկանց ծառայելուն, եւ կարեւորում ենք ամբողջ աշխարհում բարեգործական աշխատանքի ազդեցությունը: Այսօր բոլորիս համար առիթ է՝ մի պահ կանգ առնելու ու ճանաչելու այն անհատներին, որոնց խիզախ գործողությունները գոյատեւելու հնարավորություն ընձեռեցին այլ մարդկանց»,- ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Օգոստոսի 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 19-ից կմեկնի կարճատև արձակուրդ, որի մի մասն ընտանիքի հետ կանցկացնի արտերկրում:
Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Նշենք, որ օգոստոսի 18-ին հնչած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 29-ամյա տղամարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց:
Որոշման նախագծի հետ կապված ողջ ցասումը կայանում է նրանում, որ թույլ է տրվում շենքի հարակից տարածքում կառուցել մի ահռելի համալիր, որն իր զանգվածով Մարզահամերգային համալիրին գուցե հավասարազոր է
«Փոքր Մայամի» կոչվող հասարակական օբյեկտում բազմաթիվ միջադեպեր են լինում, որոնք շատ հաճախ տեղափոխվում են շենքի բակ
Օգոստոսի 19-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 34 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայրը և նրա 3-ամյա որդին որոնվում են որպես անհայտ կորած:
ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին ՀԾԿՀ որոշումը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութում քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Օգոստոսի 19-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված 20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:
Կառուցումից շուրջ 40 տարի անց Մուսալեռան հերոսամարտի թանգարանում շինարարական եւ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. թանգարանի անձնակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին մեծ շուքով տոնելու հերոսամարտի 100-ամյակը:
Երևանում կյանքի 87-րդ տարում մահացել է հայ ամենածեր «օրենքով գողերից» մեկը՝ Կառլեն Թովմասյանը, ով ավելի շատ հայտնի էր Գիժ Կառլեն:
Հերթական ստուգայցը. 115 վարորդ՝ անսթափ, 37-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 18-22 -ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ կառավարությունն այսօր իր երեք որոշմամբ հաստատել է քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության և կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքի իրականացման կարգերը:
Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող հանրությունը մի քանի անգամ պառակտվեց, ու արդեն դժվար է պատկերացնել՝ պայքարի հետագա ընթացքն ինչպիսին կլինի: Սկզբում Բաղրամյան պողոտայում պայքարողները բաժանվեցին երկու մասի՝ հայտարարելով, որ մեկը («Ոտքի՛, Հայաստան») պայքարը պատկերացնում է քաղաքական, իսկ մյուսը («Ո՛չ թալանին»)՝ քաղաքացիական հարթությունում:
Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները, հղում կատարելով իրանական ու վրացական լրատվամիջոցներին, գրել էին, որ Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում ասել էր, թե կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Մահեր Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2011 թվականին իր խանութում ոստիկանության աշխատակից Սմբատ Մովսիսյանին տվել է 2500 ԱՄՆ դոլար իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող նման ճանապարհով անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:
Օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի արոտավայրերից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ն: