Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրեց անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:

Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031