Բաժիններ՝

Գյումրու մանկապարտեզներում ջեռուցումը կապահովվի վարձավճարների հաշվին

Ֆինանսական խնդիրների դեպքում քաղաքապետարանն օգնության ձեռք կմեկնի

asparez.am-ը գրում է. Գյումրու մանկապարտեզները պատրաստվում են ջեռուցման շրջանին: Գյումրիում նախադպրոցական հաստատությունները ջեռուցվում են գրեթե 6 ամիս: Ջեռուցման, կոմունալ այլ ծախսերը հոգում են ծնողները: Մանկապարտեզների ամենամսյա վարձավճարները, որը Գյումրու մանկապարտեզներում սահմանված է 5000-8000 դրամ, ներառում են ոչ միայն այս, այլեւ սննդի ծախսերը:

Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն ասում է, որ մանկապարտեզների տնօրենները, վարձավճարների դրույքաչափերը սահմանելիս, նախապես կատարել են որոշ հաշվարկներ եւ ըստ այդ հաշվարկների՝ ջեռուցման շրջանում պետք է, որ ֆինանսական խնդիրներ չառաջանան:

Սակայն եթե մանկապարտեզում առաջանան ֆինանսական խնդիրներ, կոմունալ ծախսերը գերազանցեն հավաքագրված վարձավճարների չափը, ապա քաղաքապետարանն օգնության ձեռք է մեկնելու. գումար է հատկացնելու:

Համայնքապատման 24 մանկապարտեզի մոտ կեսն այս տարի ջեռուցումը կապահովի լոկալ համակարգով, մյուսները` գազի վառարաններով եւ էլեկտրական սալիկներով:

Այս տարի քաղաքապետարանի առաջարկով եւ ավագանու որոշմամբ, որոշ մանկապարտեզների հատկացվեց որոշակի գումար` ջեռուցման շրջանին նախապատրաստվելու, պատուհաններ փոխելու, վերանորոգման որոշ աշխատանքներ կատարելու նպատակով:

Փորձեցիքն որոշ մանկապարտեզներից պարզել, թե արդեն կատարե՞լ են որոշ հաշվարկներ, հնարավո՞ր է, որ տարին փակեն պարտքերով եւ գումար խնդրեն քաղաքապետարանից: Մանկապարտեզների տնօրենները, սակայն, չէին շտապում խոսել հնարավոր ֆինանսական խնդիրներից, վստահեցնում էին, որ փորձելու են տարին պարտքերով չփակել. իսկ ամռան շրջանում կատարել են արդյո՞ք խնայողություններ` հարցին այդպես էլ հստակ պատասխան չէին տալիս:

«Արարատ» մանկապարտեզից փոխանցեցին, որ դեռ հստակ որեւէ տեղեկություն չեն կարող տալ. հաշվարկներն ընթացքի մեջ են:

«Գյումրու մանկիկ» մանկապարտեզի տնօրեն Ռիտա Մելքոնյանն համոզված է, որ ամեն տարվա նման կկարողանա հաղթահարել սպասվող դժվարությունները, տնտեսելու է գումարները: Մանկապարտեզի խմբասենյակները ջեռուցվելու են գազի վառարաններով, սանհանգույցում ու այլ սենյակներում կտեղադրվեն էլեկտրական սալիկներ:

jerucum-1

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենի ժ/պ Աննա Գաբոյանի խոսքով` մանկապարտեզը փորձում է ունենալ ջեռուցման լոկալ համակարգ, իսկ անհրաժեշտ գումարն ակնկալում է բարեգործական կազմակերպություններից, բարերարներից, նաեւ քաղաքապետարանից: Ա.Գաբոյանը, սակայն, դժվարանում է ասել` համակարգն այս տարի պատրաստ կլինի՞, թե՞ ոչ: Ինչեւ, այս մանկապարտեզի քարաշեն մեծ կառույցը այս տարի եւս, հավանաբար, կջեռուցվի գազի վառարաններով եւ էլեկտրաէներգիայով:

Նույն տարբերակով կջեռուցվի նաեւ քաղաքի մեկ այլ քարաշեն եւ մեծ կառույցներից մեկում տեղակայված «Լիանա» մանկապարտեզը: Տնօրեն Սեդա Դարբինյանի խոսքով` հոկտեմբերի 6-ից արդեն մասնակի ջեռուցում է սկսվել մանկապարտեզում: Լոկալ ջեռուցման համակարգ ունենալը այստեղ եւս նպատակ է, միայն թե մեծ ներդրումներ են պետք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս