Առաջիկայում կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում
Հոկտեմբերի 10-ից Հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Հանրապետությունը հոկտեմբերի 1-ից գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետևանքով էլ անձրևներ են դիտվում: Վաղը օրվա երկրորդ կեսից ցիկլոնը կտեղափոխվի դեպի արևելք ու Հանրապետությունում կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում:
Նրա խոսքով՝ անցած 10 օրերին ամպրոպներով ուղեկցված անձրևներն ու որոշ շրջաններում տեղացած կարկուտը արտառոց են տարվա այս ժամանակահատվածի համար: Ըստ նրա՝ ամպրոպներով ուղեկցված անձրևները բնորոշ են մայիս ամսին: Նա արտառոց է համարում նաև կարկուտը. այն ևս բնորոշ չէ հոկտեմբեր ամսին: