Բաժիններ՝

Վնասվածքներ՝ վիճաբանության ժամանակ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի և մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Ջեսիկա Մ.-ն և հայտնել, որ հարևանը ծեծել է իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գառնի գյուղի «Ալի-Բուլաղ» կոչվող տարածքում գտնվող, Ջեսիկա Մ.-ին պատկանող այգում, անհիմն վիճաբանության ժամանակ, 1968 թ. ծնված Արտաշես Ա.-ն ծառի չորացած ճյուղով և քարով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին` քթի ու թիկունքի մասերում պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտաշես Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս