ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել:
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլև ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա:
Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել:
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պարզվում է՝ դեռևս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին:
Այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վրդովվելով տղամարդու կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա այնտեղ մահացել է:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ վերահսկողություն իրականացնելն այստեղ սխալ է, քանի որ, եթե դպրոցի տնօրենին և ուսուցչին վստահվել է կրթությունը, պետք է թողնել, որ նրանք իրենց զգացմունքների արտահայտման ձևերը գտնեն. «Կա ծնողական համայնք, այլ մարդիկ, թող իրենք գնան ասեն՝ հավանե՞լ են միջոցառումները, թե՞ ոչ, ոչ միայն պետք չէ վերահսկել, այլ նաև չի կարելի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտել են Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված «Սիրո Կամուրջ» երաժշտական ներկայացումը:
Տուժող ճանաչված ամբաստանյալի նախկին ամուսնու մայրը ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը կրտսեր որդու ծննդյան օրը եկել է տուն: Վերջինս վիճաբանել է իր և երեխաների հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին և պատճառել ցավ, այնուհետև ապտակել է որդուն և ոտքով երկու անգամ հարվածել նրան:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 08.30-ին, Արտաշատի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ ծնված Տիգրան Բ.-ն
Հայ միգրանտների խնդիրներով փաստաբանի տվյալներով՝ Ռուսաստանի միգրացիոն «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը 170 հազար է:
Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քույրերի հետ Հայաստան կժամանի ապրիլի 24-ին: Այս մասին 168.am-ին հայտնեցին Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած ամերիկյան աղբյուրները:
Քիչ առաջ Քիմ Քարդաշյանի աշխատակազմը ժամանեց Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին աղուհացով։
Ապրիլի 6-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 5-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գող է բռնել:
Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև 1 գնդակ:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները:
Մուրճով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և գումար պահանջել
Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրին 1961 թ. ծնված Յուրի Խ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:
168.am-ն անդրադարձել էր Լևոն Սարգսյանին պատկանող Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցների բողոքին, ՀՀ ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին ուղղված նրանց նամակ-հայտարարությանը, որով պահանջում են քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով:
Տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է մարդու դեմ ուղղված 653 հանցագործություն, այդ թվում՝ 13 սպանություն, 9 սպանության փորձ և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 133 դեպք։
Միջոցառումը միասնական էր ու համախմբված: Այդ ընթացքը տևել է մեկ ժամից ավելի, և, կարծում եմ, մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Չնայած՝ էլի եմ ասում՝ եթե ենթադրեինք, որ լուսաբանողների մեջ թուրք լրագրող կա, նույնիսկ տանից դուրս գալուց հատուկ դեմքի արտահայտությամբ կգայինք: