Բաժիններ՝

Ավտովթար Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին. տուժողի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ՝ Ն. Հ. (ծնվ. 1990թ.) 58 PT 555 պետհամարանիշի և «Մերսեդես E 200» մակնիշի (վարորդ` Գ. Ս. (ծնվ. 1984 թ.) 51 ՏC 001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս