Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Արմավիրի մարզ:
Թանգարանի բացառիկ նմուշներից է Մուշի կոտորածների ականատեսի վկայությունը` Յուսսի Բյորնի տատի հավաքածուն, որտեղ մի քանի տետրերում ամփոփված են Մուշի կոտորածների մանրամասները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքները:
Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքը քննող դատավոր Արարատ Պետրոսյանին:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
«Բնակիչները պատմում են, որ անասունն ընկնում է պոչամբարի մեջ, և 150 հազար փոխհատուցմամբ հարցը լուծվում է, սակայն այս գործելաոճն այլևս չպետք է շարունակվի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունն ապահովում է աշխատատեղեր, տնտեսական գործունեության արդյունքում՝ բյուջե գումարներ են մտնում, սակայն նման դեպքերում տնտեսվարողը պետք է հետևի որոշ խիստ կարևոր նորմերի»,- հայտնեց նա:
Ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները
Երկու երիտասարդ, որոնցից մեկի մականունը «Մոնի» է, այցելել են Բերդ քաղաքի բնակիչներից մեկին, խլել նրան պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան ու հեռացել:
ՊԲ առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:
«Եթե իմ առջև առաջադրանք դրվի` հինգ տարբեր լուծումներով ու մոտեցումներով Հայոց ցեղասպանության թեմայով թանգարան պատրաստել` գոյություն ունեցող նյութի վրա, ես դա պատրաստ եմ անել, այսինքն` կան ևս լրացուցիչ հնարավորություններ` այլ մոտեցումներով, այլ դրվագներով, ու այդքան նյութ մենք այսօր կուտակել ենք, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարաններ պատրաստելու համար»,- պատմեց թանգարանի տնօրենը:
2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալրում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում բացման և փակման արարողությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, Հանարապետության հրապարակում անցկացվող ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի և Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգները, Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող հանդիսավոր նիստը և Հանրապետության հրապարակից մեկնարկող ավանդույթ դարձած ջահերով երթը կհեռարձակվեն արբանյակային հեռարձակմամբ:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից:
Բրուցելոզով վարակված հիվանդները բավարար վիճակում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ այդ անձինք այժմ բուժում են ստանում:
Մենք վերստին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ազգերին, Եկեղեցիներին և պետություններին, ովքեր ապաստան են տվել և սատարել մեր ժողովրդի տարագիր զավակներին` վերակերտելու ազգային և հոգևոր իրենց կյանքը, ինչպես և նրանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներիդ` քույր Եկեղեցիների Պետերիդ, եկեղեցական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներիդ, բարեկամ երկրների պետական այրերիդ, գիտության և մշակույթի գործիչներիդ և բոլորին, ովքեր այս օրերին մեր ժողովրդի հետ են և գովարժան նպաստ են բերում Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների դատապարտմանը:
Եթե դու հանցագործություն ես կատարել, ապա ավելի լավ է, իհարկե, որ մեղքդ խոստովանես: Բայց եթե պատրաստ չես խոստովանել, ապա գերադասելի է` լռես: Իսկ ամենավատ տարբերակն է հանցագործության օրը ցուցադրական «քեֆեր» կազմակերպելը:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 01:00-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Աբելյան փողոցում հայտնաբերել են Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Ալեքսանյանին:
Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի հրամկազմը: Խորհրդակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ազգային բանակում իրականացվող տարաբնույթ միջոցառումների, զգոնության բարձրացման խնդիրների, վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակի քննարկմանը:
Ըստ որոշման նախագծի՝ 2015 թ. փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 8 բնակավայրերի` գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին 3,705.5 հազար դրամ կհատկացվի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին:
ՀՀ ֆինանսների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2010-2014թթ. գործունեության ստուգման արդյունքում բացահայտվել են կոմբինատի նախկին ղեկավարության ենթակայության տակ գտնվող օֆշորային ընկերությունների հաշիվներին խոշոր ծավալի ապօրինի փոխանցումներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված՝ անսովոր աշխուժություն է ոչ միայն մայրաքաղաքի հյուրանոցներում, որոնք, օգտվելով պատեհ առիթից, գներն այնքան բարձրացրին, որ մի քանի օրում մի քանի ամսվա եկամուտ կապահովեն, այլեւ սրճարան-ռեստորաններում, թանգարաններում, թատրոններում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հաջողվել է հարցաքննել Երրորդմասցի Լյովիկի ընկերոջը` Վարդան Կարապետյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները վերջին օրերին փորձում են քրեական աշխարհի ներկայացուցիչների միջոցով ճնշումներ գործադրել «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանքի տակ գտնվող անդամների վրա:
Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ-ից գնվող զենքի գործարքները, որոնք մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են հասնում: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն չճանաչի հայերի ցեղասպանությունը, այլեւ ձեռնպահ մնա Երեւան բարձրաստիճան պաշտոնյա ուղարկելուց:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Ա.Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով։