Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, մեղադրողի բողոքների քննությունը։ Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանը ներկայացրեց իր առարկությունները տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքի վերաբերյալ։
Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաներ վաճառելու մասին հարցը, մասնավորապես աղբատարներից երկուսը 1.5, մյուսը՝ 1.6 մլն ՀՀ դրամով գնով:
Ա. Զախարյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն լուրերի բաժին ու ամեն չորեքշաբթի լուրերը հեռարձակվելու են. «Լրագրողուհի ունենք արդեն, ռեժիսորները կան, մոնտաժ անողը կա, այսինքն՝ ինքն այնքան լայնածավալ հեռուստաընկերություն չի լինելու առայժմ, որ մենք մեծ հաստիքային աշխատանքներ կարողանանք տանել: Հոգևոր առումով կան մարդիկ մեր թիմից, որ հոգևորականների հետ զրույցներ են անցկացնելու: Այսինքն՝ առայժմ դեռ այդ ազատ ֆորմատի մեջ է լինելու, մինչև այդ ամեն ինչն ավելի կայունանա, ստանա ձեռագիր, ստանա այլ կառուցվածք»:
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ:
Կաթի մթերման գինը նվազել է, սակայն շուկայում դրա վաճառքի գինը գրեթե նույնն է մնացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հակասությանը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ այս խնդիրը ոչ թե ունենք 2015 թվականին, և սա նորություն է, այլ սա խնդիր է, որը ՀՀ-ում լինում է ամեն տարի:
Յուրաքանչյուր երկուշաբթի աշխատանքային (գործակարգավարական) խորհրդակցության ժամանակ պարոն Նավասարդյանի զեկույցը չի պարունակում Երևանում առկա տրանսպորտային խնդիրների մասին որևէ տեղեկատվություն, այնինչ մայիսի 3-ի Արմենիա հեռուստատեսությամբ Սուր անկյուն հաղորդման ժամանակ խոսվեց «Ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեության մասին և բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխաններին սպասում են երևանցիները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չարենցավանի բնակիչ Տիգրան Գրիգորյանը 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արտաշես Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 4-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Այսօր ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սևակ Մնացականյանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա 2013թ. նոյեմբերի 5-ից նա գտնվում է անազատության մեջ։
Օսեթիայի ԱԺ նախագահը որպես դիտորդ Ղարաբաղ այցելության ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ՀՀ ԱԺ նախագահին՝ ապրիլի 24-ի հետ կապված, ցավակցել, գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Ո՞վ՝ ո՞ւմ է արգելում հանդիպում ունենալ:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սիրիայում, Հալեպում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր իրավիճակ:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա այսօր առավոտյան այցլել է Գ.Ենոքյանին, ով գտնվում է Էրեբունու նախնական կալանքի պահպանման վայրում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը բացառում է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության համար առաջ քաշված պատճառը համապատասխանի իրականությանը։
Երեկ ազատ է արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը։ Նրա խոսքով՝ իր միջնորդությամբ Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիայի առաջին կուրսն ստանալուց 10 օր անց, մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան պատճառը, ըստ դիահերձման արձանագրության, եղել է «լյարդի անբավարարությունն» ու «լյարդի ցերոզը»:
Ֆրանսիական France5 հեռուստաընկերության` թռչող սարքին ամրացված տեսախցիկը, մի քանի օր պտտվելով Հայաստանի տարբեր բնակավայրերով, Հայաստանի բնությունը պատկերող բացառիկ գեղեցիկ կադրեր է ֆիքսել:
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անցած չորեքշաբթի նախագահական նստավայր այցելելուց եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո է հրահանգել ՀՀ քննչական կոմիտեից պահանջել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների գործերը:
Երեկ երեկոյան ձերբակալվել ել էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։
Երեկվանից ՀՀ խոշոր բուհերում, առաջին հերթին Երեւանի պետական եւ բժշկական համալսարաններում, սկսվել է ռեկտորների ընտրության փուլը: Բժշկականում առաջադրվել է գործող ռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար Միխայիլ Նարիմանյանը, իսկ ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանը դեռ հապաղում է. որոշ տեղեկություններով` որոշում է կայացվում նրա եւ Ղազինյանի միջեւ:
Հայ հեղափոխական դաշնակցությունը, մեր տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Գեներալ Մանվելը ծանր հիվանդությունը հաղթահարելուց հետո որոշել է Երկրապահի օրը՝ մայիսի 8-ը, մի այլ շուքով նշել, մի քանի ֆրոնտներով՝ ԵԿՄ-ից սկսել, Եռաբլուրում կանգառ անել եւ եզրափակել Էջմիածնի մայր տաճարում, որտեղ օրվա խորհրդով պատարագ կմատուցվի:
Ըստ տարածված տեղեկությունների` տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների, «Մալաթիա Մոլ», «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ջրամատակարարումը:
Մայիսի 4-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 11-ամյա տղան ընկել է Աղստև գետը (տվյալ պահին չի նկատվում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: