Բաժիններ՝

Կոտայքի մարզի դատարանը հետաձգել է հաշմանդամ դարձած դատապարտյալի պատժի կրումը. «Հետք»

«Դատապարտյալների հիվանդանոցում» պատիժը կրող դատապարտյալ Տիգրան Գրիգորյանը երեկ տեղափոխվել է Չարենցավանի իր բնակարան: Ինչպես գրում է «Հետք»-ը, նա զանգահարել էր տնից ու շնորհակալություն էր հայտնում բոլոր այն անձանց ու կառույցներին, ովքեր նպաստեցին, որ պատժի կրումը հետաձգվի առողջական խնդիրների պատճառով:

Չարենցավանի բնակիչ Տիգրան Գրիգորյանը 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ (զոհվել է 2, վիրավորվել մի քանի քաղաքացի): Վթարի հետևանքով Տիգրան Գրիգորյանը նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, կոտրվել են նրա ոտքերը, մեկը՝ ազդրից ու ձեռքը՝ ուսագլխից:

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի հետ աշխատող փաստաբան Տիգրան Սաֆարյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Տիգրան Գրիգորյանի պատժի կրումը հետաձգելու միջնորդությամբ: «Հետքի» հետ զրույցում փաստաբան Սաֆարյանը նշեց, որ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ դատավոր Վաղինակ Մկրտչյանը երեկ բավարարել է իր միջնորդությունը. «Տիգրանը վթարից հետո դարձել է հաշմանդամ, սկզբում եղել է կոմայի մեջ, ապա մի քանի վիրահատություն է տարել, հիմա էլ վիրահատության կարիք կա, ապա երկարատև վերականգնողական բուժման: Այնպես որ, պատժի կրման հետաձգումը շատ կարևոր էր, որ նա կարողանա լիրաժեք բուժվել: Դատարանը բավարարեց միջնորդությունը, քանի որ դատապարտյալի պատժի կրումը անհամատեղելի էր նրա առողջական վիճակի հետ»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

32-ամյա Տ. Գրիգորյանը, ում խնամքին կա 3 անչափահաս երեխա, վթարից հետո դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ և պատիժը կրել է բաց ռեժիմում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Լուսանկարները՝ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս