Մայիսի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Նարեկ Ս.-ին և ներկայացրել 1999 թ. ծնված Գառնիկ Զ.-ին ու 1999 թ. ծնված Յուրա Ա.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աննա Փիլոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։
Ըստ հայկական գերեզմանատների թվային տվյալների ուսումնասիրության, ընդհանուր մահացելիության աճ է գրանցվել 1993 և 1994 թվականներին (առանձին սեռերի համար՝ տղամարդկանց շրջանում՝ 1993 և 1994 թվականներին, իսկ կանանց մոտ՝ 2009 և 2006 թականներին): Ամենահաճախ հանդիպող ծննդյան տարեթվերն են՝ 1928, 1927, 1926:
168.am-ի լրագրողը քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրում զրուցել է Գոհար Ենոքյանի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանի հետ:
23- ամյա երիտասարդը, Հայթաղ գյուղում, այցելելով ընկերուհու տուն, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս մոր ու քրոջ հետ, ծեծի է ենթարկել նրանց` տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով:
Մայիսի 2-ին, ժամը 01.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Արսեն Գ.-ն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ մայիսի 3-ին Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
168.am-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Մայիսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Գեորգի Խ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
34-ամյա Երևանի բնակչուհին դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր նախկին զուգընկերը զանգում և սպառնում է իրեն:
Մայիսի 4-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 11-ամյա տղան ընկել է Աղստև գետը (տվյալ պահին չի նկատվում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վրաստանի Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական դեպարտամենտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 13.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Վաղը՝ մայիսի 5-ին, լրանում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սևակ Մնացականյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը: Վաղը նա կլինի ազատության մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Էլոյանի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով, դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց երկու ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում:
Մայիսի 5-ի գիշերը, 7-ի և 9-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ինչպես գիտեք, վաղը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվեն 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Վաշինգտոնի Մայր Տաճարում կայանալու է էկումենիկ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ»:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը՝ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են:
Մայիսի 3-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահե Ա.-ին:
Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հիշյալ օրը` ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝ իրենց հետ տանելով թոռնիկներին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Շիրազի փող. 42, 44, Մազմանյան 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22 համարների և 10/1-ից-10/8 մասնավոր տնատիրությունների, թիվ 168 դպրոցի ջրամատակարարումը:
ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Ազահ Հայրենիք» կուսակցությունն է: