Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրանտ Իսպիրյանն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երբ մտա տուն-ինտերնատի դարպասներից ներս` մի կին՝ փոքրիկ մարմնով, սայլակի վրա, բայց լայն ժպիտով և փայլող աչքերով ինձ դիմավորեց: Նա ուրախ էր, որովհետև իր մոտ մարդ է եկել: Կարինեն (անունը փոխված է) մի ձեռքի օգնությամբ իր սայլակն էր առաջ տանում, իսկ մյուս ձեռքն անշարժ կրծքի վրա էր պահում: Նա 50 տարեկան է, սակայն կշռում է ընդամենը 25 կգ:
Մայիսի 10-ին, ժամը 20.46-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:
Մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ, 12-15-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:
Մայիսի 10-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վիեննա մեկնելուց ժամեր առաջ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել է Genealogy խմբի անդամներին, նվերներ հանձնել և հաջողություն մաղթել Եվրատեսիլ-2015-ի մեր մասնակիցներին:
Արտաշես Հովհաննիսյանին հանդիպեցի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց: Աստիճանները բարձրանալիս նա ինձ ասաց. «Ես կարդացել եմ, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերն ապահով են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բա ո՞ւր են թեքահարթակները. չկա՛ն»: Ես ժպտացի, քանի որ չգիտեի՝ ինչ պատասխանել, իսկ նա շարունակեց. «Եվրոպայում այս խնդիրները վաղուց արդեն չկան: Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս չլինեն»:
Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի:
«Այսօր ժողովրդի դեմքերին ես երջանկություն եմ տեսնում, որովհետև մարդիկ հասկանում են, որ թեև դժվար էր, սակայն հասել ենք մեր նպատակին: Դժբախտաբար պատերազմը շարունակվում է և դեռ շատ անելիք ունենք»:
Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի:
Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, 1976 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Հակոբը ապրիլի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ահարոնյան փողոցում նստել է իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել իրեն տեղափոխել Չարենցի փողոց, որտեղ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, 10 րոպեից վերադարձնելու պայմանով, վերցրել է ավտոմեքենան և հեռացել:
Գյուղացիները դժգոհ են. մսամթերքի ու կաթնամթերքի գինն, իրենց փոխարեն, վաճառողներն են որոշում:
Ամերիկյան «Harlem Globetrotters» բասկետբոլային ակումբը հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Բացի այն, որ նրանք Պապին անվանական վերնաշապիկ են նվիրել, սովորեցրել են նաև բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա:
1-րդ դարում մարդիկ նոր մոլորակներ են նվաճում, իսկ Սարակապի հարս ու աղջիկ դույլով ջուր են կրում,-Սարակապի ջրի խնդրի մասին խոսելիս ասել է համայնքապետ Արծրուն Խաչատրյանը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 8-ին, ժամը 21.00-ին, Վարդենիս քաղաքի Խաղաղության հրապարակից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Վահան Թ.-ն:
Անցած տարվա մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ փոխգնդապետ Գարիկ Բալայանը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 15.10-ին, Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Մայիսի 8-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1979 թ. ծնված Էդգար Ս.-ի վարած տրակտորը ժամը 15.00-ի սահմաններում Շամբ-Հարժիս ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Մայիսի 8-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ից մինչև ժ.16.00-ն ընկած ժամանակահատվածում 1990 թ. ծնված Հենրիկ Աթոյանի վարած «ՈՒԱԶ-69» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Եղեգնուտի անտառտնտեսության «Քեղուտ-թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է:
Շինարար Մարտուն Ազատյանն այն ալավերդցիներից է, ում համար թանկ ու սիրելի է Ալավերդու ամեն մի անկյունը:
Մայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հրայր Գ.-ին և 1975 թ. ծնված Արթուր Ա.-ին:
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
«Հիմնադիր խորհրդարանի» և «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության անդամները քիչ առաջ հասան Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ և այժմ երգելով, տարբեր պաստառներով, քաղբանտարկյանլների նկարներով, ցուցանակներով բողոքի ակցիա են անցկացնում։
Նա նշեց, որ կարծում է՝ այսօր ամբողջ հայ ժողովրդի, պետական կառույցների, իշխանության, կառավարության, նախագահի նպատակը և թիրախը հնարավորինս շուտ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրին լուծում տալն է, «որ մենք կարողանանք դուրս գանք նաև դրանով պայմանավորված այն ռիսկային իրավիճակից, որ գտնվում է Հայաստանը, որ մենք կարողանանք մեր տնեսությունը հանել ազատ զարգացման փուլ»:
Մայիսը հաղթանակների ամիս է մեզ համար: Ոչ թե գոյատևելու, այլ ապրելու և արարելու վճռականությամբ է ոտքի ելել մեր ժողովուրդը պատմության պարտադրանքի դեմ ու միաբանվելով հաղթել է: Միայն միաբանությամբ կա հաղթանակ, միայն նույն նպատակին գնալով՝ կա հաղթություն, միայն մահը մերժելու կամքով է նվաճվում ապրելու իրավունքը: Այդպես եղավ Ավարայրում, Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Շուշիում…
Հաղթանակի զբոսայգում այսօր կազմակերպված տոնական միջոցառումանը ներկա էր նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպրայանն այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց, որ երեկ իր տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը մեկնաբանել է տեղի ունեցած միջադեպը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն առողջ օրգանիզմ է՝ անընդհատ փոփոխություններ է ենթադրում:
ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծել է քննիչներին, նրանց վարքականոնին ուղղված պահանջները՝ նշելով, որ ընդհանուր քննչական մարմնի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա էական նշանակություն ունեն յուրաքանչյուր քննիչի վարքագիծը, արժեհամակարգը, օրինականության պահպանումը։