Բաժիններ՝

Օձեր՝ Երևանում և մարզերում

Մայիսի 10-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները Գ. Ս.-ի խորդանոցում հայտնաբերել են շախմատ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Մայիսի 10-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում օձ է նկատվել, որը տեղի ուժերով վնասազերծվել է. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***
Մայիսի 10-ին, ժամը 10.08-ին ահազանգ է տացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փողոցի թիվ 82 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները Ա. Ն.-ի ավտոտնակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս