Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերվել է ճանաչված վիրաբույժի դին. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանը:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ, մեծ հարգանք էր վայելում աշխատանքի վայրում և ընկերական շրջապատում ու նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: