Բաժիններ՝

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան զոհեր, 1 վիրավոր. կան ամբողջովին վնասված, ջարդված ու հրկիզված ավտոմեքենաներ. shamshyan.com

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում,  ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են: Այս պահին փռի մոտ աշխատում են ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ:

7

krakoc aragacotn.JPG787

krakoc aragacotn.JPG22

 

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս