
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում փոփոխություններ են կատարվել

2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:
Անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը:
Յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստը:
Տեղեկացնում ենք նաև, որ, հետայսու խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով Ծառայության տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:
2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր են կնքել հետևյալ բանկերը.
- Հայբիզնեսբանկ,
- Պրոմեթեյ բանկ
- ՀայԷկոնոմբանկ
Միաժամանակ, համապատասխան քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին