Բաժիններ՝

2 զոհ և 1 վիրավոր. ոստիկանությունը` Արագածավան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի մասին (լրացված)

Ինչպես այսօր տեղեկացրել ենք՝ փետրվարի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտյոմ Խամոյանի դիակը և 1984 թ. ծնված Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 1967 թ. ծնված Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Զենքն առգրավված է:

***
Փետրվարի 4-ին, ժամը 2.30-ին, Թալինի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արագածավան գյուղում ավտոմեքենաներ են այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ (տվյալները ճշտվում են) հրկիզել են Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:
Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս