
Ե՞րբ է այս տարի Ս. Հարության՝ Զատկի տոնը

– Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ պահքը: Չմկրտված մարդը կարո՞ղ է պահք պահել: Ե՞րբ է այս տարի Ս. Հարության՝ Զատկի տոնը:
– Մեծ պահքն այս տարի սկսվում է փետրվարի 8-ից: Չմկրտված մարդը կարող է պահք պահել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահքի նպատակը Ս. Հաղորդությանն արժանանալն է, իսկ չմկրտված մարդը իրավունք չունի Ս. Հաղորդություն ստանալ, ապա այս դեպքում պահեցողությունը դառնում է ինքնանպատակ: Ուստի մեր հորդորն է, որ պահքի ընթացքում մկրտվեք, որպեսզի Ս. Հարության տոնին կարողանաք Ս. Հաղորդություն ստանալ: Ս. Հարության՝ Զատկի տոնը մարտի 27-ին է:
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am