ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ տարեց կնոջ սպանության դեպքի առթիվ։
Հունիսի 8-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Թագավորանիստ» կոչվող հանդամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին և 1972 թ. ծնված Արմեն Շ.-ին։
ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում Արաբկիրի թաղապետարանի առևտրի բաժնի պետի կողմից քաղաքացուն հարվածներ հասցնելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Ոսկեպար գյուղի վարչական տարածքից բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հմայակ Ս.-ին և 1976 թ. ծնված Գևորգ Գ.-ին` վերջինիս «Հոնդայ Ակորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի 48-ամյա բնակչին` Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ:
Գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը կմիջնորդի դատարան հրավիրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացված հայցի գործով առաջին դատական նիստից հետո:
Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառ դարձել, որ հայց է ներկայացվել, Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց. «Մեր վստահորդի կարծիքով՝ եղել է զրպարտություն և համապատասխան հայցադիմում է ներկայացվել: Այս պահին մանրամասներ չէի ցանկանա քննարկել, քանի որ ինչպես տեսաք, առաջին դատական նիստը դեռևս չկայացավ երրորդ անձի՝ ծանուցված չլինելու պատճառով և մինչև դատական նիստը չէի ցանկանա մեկնաբանել որևէ բան»:
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել»։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բաղանիս գյուղի ուղղությամբ անցած գիշեր հնչած կրակոցները սովորական տիպի ամենօրյա գնդակոծություններ են՝ առանց որևէ հետևանքների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ վերջին ժամանակահատվածներում ՀՀ սահմաններին և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի և կարելի է հանդարտ համարել:
Հ.Աբրահամյանի խոսքով՝ հետևանքների մասին բարձրաձայն կխոսեն ՀԾԿՀ-ի հաստատումից հետո, իսկ մինչ այդ ԱԺ-ում հունիսի 12-ին լսումների ժամանակ նախարարները բացատրություն կտան հանրությանը:
Հունիսի 6-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի կողմից Վլադիսլավ Հրանտի Կագրամանյանի (ծնված 1967թ., հաշվառված է ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան) նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեկ երեկոյան Մարալիկում 26-ամյա կինը փարձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով: Բարեբախտաբար, փողոցում գտնվող համաքաղաքացիները կարողացել են կանխել դժբախտությունը:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը բազմաոլորտ և մի շարք հարցեր ծնող խնդիր է, որի վերաբերյալ կարծիք հայտնել ոտքի վրա չի կարելի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:
Որդին ահազանգել է, որ իր 59-ամյա հայրն իրենց բնակարանում կախվել է:
13-ամյա Արմանը, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը: Դժվար է հավատալ, որ Հետքի տեսանյութում պատկերված վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վիրավորվել է լրագրողներից: Այսօր ԱԺ միջանցքում նա հայտարարեց, թե ԶԼՄ-ները սխալ տեղեկություններ են տարածել:
Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասրաթյանների ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է Գայանե Միրզոյանը։
Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում: Կեսգիշերին մոտ կրակել են Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ:
Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:
Կիրակի օրը Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցել են ՕԵԿ-ականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պաշտպանել են «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի թեկնածությունը:
Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: