Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ:
Հունիսի 7-ին Երևանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ:
Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում:
Այսօր՝ հունիսի 9-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է ունենալու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Ուղի և առաքելություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում
եսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման` հայտնել են, որ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Համարվում է, որ օձակրի նշանի տակ ծնված մարդիկ աննկարագրելի ճակատագրեր ունեն: Նրանք կարող են մեկ րոպեում կործանել իրենց կյանքը, հետո էլի կառուցել: Նրանք կարողանում են դուրս գալ ցանկացած իրավիճակից ու գոյատևել: Նրանց շարքերում քիչ չեն պայծառատեսները:
Հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում ավտովթարի արդյունքում 7 երիտասարդ էր մահացել:
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արագածի զանգվածի թիվ 2 շենքի հետնամասում գտնվող, 1963 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին պատկանող ավտոտնակից բերման են ենթարկել վերջինիս, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1985 թ. ծնված Արամ Բ.-ին:
Կիրակի օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում՝ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց, որ հոսանքի գինը կթանկանա 6.9-7 դրամով։ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) վատ կառավարումն ու ավելորդ շքեղությունները զրոյական դերակատարում են ունենալու սակագնի հաշվարկման հարցում։
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ:
Tert.am-ը՝ հղում անելով travelnews.am կայքին ներկայացնում է այն երկրների ցանկը, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներն օրերս Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված Սևադա Ա.-ին:
Հունիսի 7-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Վաղարշակ Մ.-ն:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս մասով կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ միաժամանակ խստացնելով գործընթացի նկատմամբ հսկողությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 13.00 -ից մինչև հունիսի 12-ը ժամը 01.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Ռոման Ի.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է գլուխը տանիքի երկաթին հարվածելու հետևանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը 2011 թվականի մայիսի 23-ին հարուցել է կատարողական վարույթ և նույն օրը որոշում է կայացրել պարտապան՝ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:
Արմանն աչքերիս առջև է մեծացել՝ բարուրից մինչ չարաբաստիկ այդ օրը, մեծացել է զավակներիս հետ: Աչքերիս առջև են մեծացել նաև մյուս երիտասարդները, նրանց ևս ճանաչում եմ մանկուց: Ու ամեն անգամ Տաշիր այցելելիս, երբ հանդիպում էի այդ երիտասարդներին, անկեղծ ուրախանում էի, որ գալիս է հիանալի սերունդ, որ ունենք հոյակապ երեխաներ, ովքեր արժանիորեն փոխարինելու են ավագներիս…
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:
Հունիսի 9-ին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում քննչական գործողություն կատարելու ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Բազմաբնակարան բնակելի շենքերում գործող վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի, դրանց նպատակային օգտագործման և կատարված աշխատանքների հաշվետվությունների ուսումնասիրությունների վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն:
Հունիսի 8-ին, ժամը 08.17-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուզիչ անակնկալ էր սպասվում նաև այն զինվորներին, ովքեր մայրաքաղաքում հարսնացու ունեին. քաղաքապետի հանձնարարությամբ նաև հարսնացուներն էին այցելել զորամասեր, ուր և հանդիպեցին իրենց զինվոր նշանածների հետ ու նրանցից փափուկ խաղալիքների տեսքով նվերներ ստացան: Հրամանատարությունը զինծառայողների ծնողներին հնարավորություն է ընձեռել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին: Ցանկացողները եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:
«Պետք է ԱԺ-ն կարողանա որպես օրենսդիր մարմին բալանասավորումը ճիշտ պահպանել: Օրինակ՝ նոր քրդատով դատախազը չի կարող վկային կամ տուժողին տեսնել, ճանաչել, գնալ դեպքի վայր, դիակի զննությանը մասնակից լինել, որևէ քննչական գործողության ներկա լինել, բայց այդ դեպքում մեղադրանքը դատարանում ո՞նց է պաշտպանելու, հսկողությունը այս պրոցեսի նկատմամբ ո՞նց է իրականացնելու: Նույնն է, թե ասենք՝ բժիշկը պետք է ճիշտ դիագնոզի ու բուժում նշանակի, բայց հիվանդին զննելու իրավունք չունի: Ա~յ, քեզ բան»,- ասաց Ջհանգիրյանը:
Ոստիկանության ծառայողներն օրերս Երևանի Խանջյան փողոցից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Խորեն Հ.-ին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3 օրակարգային հարցերի վերաբերյալ իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: