«Էլեկտրաէներգիայի, այսպես ասեմ՝ այս վարկածը, ո՛չ 7 դրամից պակաս չէ, բայց եթե ամեն տարի 7 դրամ՝ դրան դեմ ենք այսօր: Մենք այսօր ոչ թե 7 դրամի համար ենք կանգնած, այլ կանգնած ենք, որ ամեն տարի 7 դրամ չավելացնեն»:
Հունիսի 29-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում հանգիստ է անցել: Ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկել Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու համար, հայտնում է Lenta.ru-ն:
«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը:
Մի քանի րոպե առաջ անձամբ խոսել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրեն Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ, որ զորքը հետ քաշի:
«Մարդիկ ակնկալում են լսել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չեղարկվել է: Քանի դեռ այդ նախադասությունը չկա, մարդկանց մոտ կասկածամտությունը, իրավիճակի նկատմամբ վերաբերմունքը մնալու է նույնը»:
Այդ ճնշումից Վաղինակ Շուշանյանը իրեն վատ զգաց: Նրա այս վիճակը, ըստ երեւույթին նաեւ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ քաղցած է մնացել եւ լարվածության մեջ եղել:
Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն:
«Օֆ, աչքով տվեցինք մեզ… համը դուրս չգա, չի լինի… «Ոչ Թալանին» նախաձեռնության կողմնակիցներ, գնացեք Ազատության հրապարակ կամ՝ ավելի լավ է՝ տուն, պահանջը չի կատարվի, ավելի մեծ թափով կվերադառնանք Բաղրամյան և՝ ոչ միայն… հիմա Բաղրամյանը թողեք քաղաքական խաղերի կողմնակիցներին, վաղը չասեք, թե ոչ մեկ չի զգուշացրել…
Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ նստացույց է հայտարարում:
Ուղիղ եթեր` Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի կենտրոնում ստեղծված իրավիճակին: Նա մասնավորապես գրել է. «Սրիկայություն ա՝ Ազատության հրապարակը հակադրել Բաղրամյան պողոտային։ Եթե անգամ առանց հասկանալու եք անում, մեկ ա՝ ներում չունի, չի ներվելու»:
«Մեզ չեզոքացրեցին Բաղրամյան պողոտայից՝ իրենց ցույց տալու համար եւ սկսեցին իրենց վերահսկողության տակ պահել այդ հարթակը»:
Նրանք հայտարարեցին, որ հոսանքի սակագնի թանկացման դեմ պայքարողներն Ազատության հրապարակում են: Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց տղաները, որոնք գնացել են Բաղրամյանից մարդկանց Ազատություն բերելու, արձանագրել են, որ «հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ կանգնել են ու թույլ չեն տալիս առաջին գծերից կանայք ու աղջիկները դուրս գան»:
«Չփորձեք ասել, որ «Ոչ թալանինը», զգալով, որ իրենց վրա ուժեն կիրառելու, փախան: Իսկ այն մարդիկ, ովքեր հիմա այնտեղ են, ջրցանի օրը վերջին շարքերում էին, ու անգամ ջրի մի կաթիլ չկար նրանց վրա: Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնպես արդար, ինչպես եղել է»,- հայտարարեց Վաղինակը:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչով դիմում եմ Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց՝ նրանց հրավիրելով Ազատության հրապարակ: Ակտիվիստի խոսքով՝ նրանք, ովքեր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ էին պայքարում՝ արդեն Ազատության հրապարակում են, իսկ նրանք, ովքեր մնացել են Բաղրամյանում՝ հայտնի չէ՝ ինչ են ցանկանում: «Այսօր այնտեղ մնալով ոչ մի հարց չենք լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեմ են արյուն թափելուն:
«Կարծում եմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի այսօրվա տարածած հայտարարությունը սթափության կոչ էր Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության համար: Նրանք հիմա Ազտության հրապարակում են և ես այն կարծիքին եմ, որ պայքարը պետք է շարունակել այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Ռուբեն Հովսեփյանը
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ հրապարակում ինչ-որ մարդիկ հետևյալ գրությամբ թռուցիկներ են բաժանում:
«Ախր ասում էի, չէ, որ քաղաքական իմպոտենտները, չկայացած քաղաքական ուժերը, քաղաքական մայրուղուց դուրս նետված, վարկաբեկվածները կփորձեն կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանել… Չենթարկվե՛ք ջահելներ ջան, քաղաքական բազմակի օգտագործվածների կոչերին…»:
«Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»:
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կաարպետյանը գտնվում է Ազատության հրապարակում: Լրագրողների հետ զրույցում Ա.Կարապետյանը հայտարարեց, որ Բաղրամյանի պողոտան պետք է բացել, որպեսզի վերականգնվի երթևեկությունը: Երևանի ոստիկանապետը հավաստիացրեց, որ Ազատության հրապարկում քաղաքացիները կարող են ազատ խոսել և պաշտպանել իրենց իրավուքները:
RIA Novosti գործակալությունը, մեկնաբանելով Երևանում այս ժամերին տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է, թե ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող փողոցները:
Տա Աստված, որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց\խմբերի պրովոկացիաներին։
Չեզոք գոտում ու ցուցարարների առաջին շարքում կան պայթուցիկներ ունեցող երիտասարդներ»,-հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ինքն անիմաստ է համարում այդ պատգամավորների կազմած խաղաղության պատը, ոստիկանությունն առանց այն էլ վերահսկում է, «դրա փոխարեն թող մոտենան մարդկանց ու բացատրեն օրենքը, որ մարդիկ համակեցության օրենք են խախտում:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը փորձում է սադրանքներ հրահրել և նույնիսկ վիրավորել է իրենց:
«Հայեր ջան: Ողջամիտ եղեք: Քաղաքական ուժերը ցեց են գցել ձեր մեջ ու քաղաքականացնում են խաղաղ հրաշալի նստացույցը: Էլի եմ ասում հպարտ եմ, որ ունենք անկախության այսպիսի սերունդ, որոնք մեր երկրի վաղվա օրն են»:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ցուցարարների մոտ եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալեի Օսիպյանը: Նա զգուշացրեց, որ համակեցության կանոնները չեն պահպանվում ու կոչ արեց պահպանել դրանք:
Հայաստանի ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին լքել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հակառակ պարագայում ուժ կիրառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ պահպանեն հասարակակա կարգը: