
Դոնի Ռոստովում կործանված օդանավի զոհերի ցուցակում հայկական անուններ չկան. Տիգրան Բալայան

Ոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է քաղաքի օդանավակայանում Boeing 737-800 ուղեւորատար օդանավի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Հրապարակված նախնական ցուցակում հայկական անուններ չկան։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ցավակցելով զոհերի հարազատներին և մերձավորներին։