
Ինչո՞ւ է Ս. Զատկին նախորդող շաբաթը կոչվում «Ավագ»

– Ինչո՞ւ է Ս. Զատկին նախորդող շաբաթը կոչվում «Ավագ»:
– Հայոց Եկեղեցու ծիսական կյանքում Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ», որովհետև այն տարբերվում է տարվա մյուս շաբաթներից:
«Ավագ շաբաթը» մեզ պատմում է Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի մասին` Նրա ուսուցումների, մատնության, չարչարանքների, մահվան, թաղման և հարության մասին: Նմանապես այս շաբաթվա ամեն օրն է անվանվում «Ավագ»` ունենալով օրվան պատշաճ հատուկ սուրբգրային ընթերցվածները և խորհուրդը:
Քրիստոնյայի կյանքում կարևոր այս շաբաթը պատեհ առիթ է` անդրադառնալու մեր կյանքին և հոգևոր մեր վիճակին` խորհրդաբար ապրելով Տիրոջ վերջին օրերը և երբեք չմոռանալով Հարության ավետիսի մասին:
armchurch.info