Բաժիններ՝

«Արթուր Բաղդասարյանի մտքերը հզոր են». Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ»-ին. Yerkir.am

Ասմունքող Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր նպատակը միայն մշակութային գործունեությունն է, քաղաքականության մեջ չի խառնվելու:

-Տիկի’ն Զուրաբյան, փաստորեն, «Հայկական վերածնունդ»-ի՞ն եք անդամակցում:

-Այո, բայց` մշակութային բաժնով, քաղաքականի հետ կապ չունեմ:

-Հիմնականում ի՞նչ հարցերով եք զբաղվելու:

-Դե, նրանք մեզ կլուսաբանեն, մենք նրանց հետ համերգային ծրագրեր կանենք:

-Պատգամավոր դառնալու ցանկություն չունե՞ք:

-Վատ չէր լինի, որ պատգամավոր դառնայի, ժողովուրդն ահագին լավ կապրեր: Ես աշխատող մարդ եմ, որ դառնամ պատգամավոր, ստիպված բան ու գործ թողնելու եմ ու աշխատեմ մարդկանց համար: Ճիշտ է, պոեզիան կտուժի, բայց դե մարդկանց համար ես կաշխատեմ:

-Ինչո՞ւ հենց «Հայկական վերածնունդ»-ն ընտրեցիք, ի՞նչը գրավեց Արթուր Բաղդասարյանի մեջ:

-Որպես մարդ` նա լավ տպավորություն է թողնում, պատկառելի է: Անկեղծ ասեմ` նրա խոսքն եմ սիրում, շատ անկաշկանդ, հռետորական խոսք ունի, իսկ խոսքն այսօր շատ կարևոր է, ամենաառաջնայինն է: Ես չեմ սիրում, որ այսօրվա ղեկավարները թղթին են նայում ու կարդում, իսկ նա անկաշկանդ, առանց թղթի է իր մտքերն արտահայտում: Նրա մտքերը հզոր են, որ այդ խոսքն էլ լավ մարդկանցով, հզոր ուժերով կարողանա գործի վերածվի, լավ կլինի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս