Բաժիններ՝

Ավստրալացի հեծանվորդները տուժել են կենգուրուի հետ տեղի ունեցած վթարի պատճառով

Ավստրալացի մի հեծանվորդ օրհասական վիճակում է, եւս վեցը վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ մարզիկներն անսպասելիորեն դեմ են առել սատկած կենգուրուի եւ բախվել ավտոմոբիլի, տեղեկացնում է BBC-ն:

Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արշավահերթի առաջատար մարզիկը հասցրել է շրջանցել կենդանու լեշը, սակայն մյուս ութ մարզիկները դիպել են սատկած կենգուրուին եւ ապա բախվել հանդիպական ավտոմեքենայի հետ:

Նրանցից մեկին՝ մոտավորապես 50 տարեկան տղամարդու, տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները գնահատում են օրհասական, բայց կայուն:

Վթարը տեղի է ունեցել Շեփարթոն քաղաքի մերձակայքում՝ Մելբուռնից 200 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031