Բաժիններ՝

Կոլումբիայի ամենագեր մարդուն կլինիկա են տեղափոխել հրշեջ մեքենայով

Կոլումբիայի ամենագեր մարդուն՝ Օսկար Վասկես Մորալեսին, քաշը նվազեցնելու համար կլինիկա են տարել հրշեջ մեքենայով: Պալմիրա քաղաքի 400 կիլոգրամանոց բնակչին ավտոմեքենա են բեռնել 20 տղամարդ, տեղեկացնում  է The Daily Mail-ը:

44-ամյա կոլումբիացուն շտապ բուժօգնություն Էր պահանջվել, բայց նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ տնից: Տեղի բարեգործական կլինիկա նրա ժամանելուց հետո մասնագետների խմբին հաջողվել Է նորմալացնել Մորալեսի վիճակը, որը վատացել էր ճարպակալման պատճառով:

Պալմիրայի բնակիչը պետք է հետազոտություններ անցնի դիետոլոգի, հոգեբանի, թերապեւտների եւ գաստրովիրաբույժների մոտ: Նա հույս ունի չորս տարվա ընթացքում կորցնել 300 կիլոգրամ, որպեսզի վերադառնա նորմալ կյանքի: «Երբ իմ ընտանիքը որեւէ տեղ է գնում, ես տանը մենակ եմ մնում, որովհետեւ չեմ կարողանում տեղաշարժվել: Ես շատ կցանկանայի գոնե մի քանի թաղամաս անցնելու հնարավորություն ունենալ՝ եղբայրներիս տեսնելու համար»,-ասել է Մորալեսը: Նրա խոսքով՝ ավելորդ քաշի հետ կապված խնդիրն սկսվել Է, երբ ինքը ընկճախտի մեջ է ընկել ծնողների մահից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031