Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: 1_640x368 3_640x356 2_640x360 4_640x421 5_640x342

Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնում ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը:

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031