ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է 130 միլիոն դոլարի թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«ԱՄՆ ֆինասների նախարարությունը հանձնառու է խափանել և քայքայել Իրանի անօրինական ֆինանսական գործունեությունը, այդ թվում՝ թվային ակտիվների չարաշահումը: Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել Իրանի կենտրոնական բանկի հետ կապված բազմաթիվ դրամապանակների նկատմամբ, որի արդյունքում սառեցվել է ավելի քան 130 միլիոն դոլար», – նշված է գրառման մեջ:

Բեսենթը հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի «ինտենսիվորեն հետևել գումարներին և զրկել իրանական ռեժիմին իր անօրինական եկամուտների սխեմաներից ստացված եկամուտներին հասանելիությունից»։

ԱՄՆ-ի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին՝ միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031