![](/banners/BeFunky-design.jpg)
Գողություն թիվ 43 երթուղային ավտոբուսի սրահից
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/gox.jpg)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 23-ամյա աղջիկը հաղորդում էր տվել, որ թիվ 43 երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր, աղոթագիրք, հեռախոսի քարտ, նկարներ, վճարման անդորրագրեր և այցեքարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ով Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: