ՌԴ պատգամավորներն այցելել են 102-րդ ռազմակայան

Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Հրամանատարը ներկայացրել է ռազմակայանի գործունեությունը, որից հետո խորհրդարանականները եղել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցում եւ թանգարանում:

Կորյուն Նահապետյանը եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում են կատարել թանգարանի Պատվո հյուրերի գրքում: Նշենք, որ 102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին: Պատվիրակությունն այնուհետեւ այցելել է Գյումրու ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն:

«Պատվո բլուր» հարթակում նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին: Պատգամավորները եղել են Գյումրիում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորամասում, զրուցել հրամանատարական կազմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս