Վթար Արգավանդ գյուղի խաչմերուկում` դեպի Հայանիստ տանող հատվածում

Ապրիլի 17-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում` դեպի Հայանիստ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2121» մակնիշի 32 LO 301 պ/հ (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.) և «Chrysler» մակնիշի 15 SO 432 պ/հ (վարորդը բացակայում է) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ 2121»-ի վարորդը և երկու ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները զննել են նրանց, հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ВАЗ 2121»-ի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս