«168 ժամ» թերթի 24.05.2016 թ. «Սեքյուրիթի Դրիմի ակտերն աբսուրդի ժանրից են» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հետ 01.12.2013 թ. կնքված պայմանագրի, համապատասխան ծառայությունների մատուցման համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ենթակա բաժինը սահմանվել է փաստացի գանձված գումարների 50 տոկոսի չափով և ոչ թե 70 տոկոս՝ ինչպես հոդվածում է նշված:
Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:
«Սա չի կարելի ասել՝ պարտություն, քանի որ Ադրբեջանը՝ իր ամբողջ հզորությունով, գիշերը գաղտագողի հարձակվել է քնած երկրի քնած դիրքերի վրա ու ընդամենը մի քանի մետր բարձունք կարողացել է առաջ գալ, ու կասեցվել է հարձակումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ խոսելով հայկական կողմի՝ 800 հեկտար կորստի մասին:
«Կամավորները շատ-շատ են օգնել սահմանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Ռուստամ Գասպարյանը:
Նրա խոսքով` մեկ տարի առաջ խփված ուղղաթիռը և այլ դեպքերն էլ են նույն կարգի, այն ժամանակ էլ կամավորներ կային, պետք չէ տարածել միայն ապրիլի 1-ից հետո ժամանակաշրջանի վրա:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ.Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող ռեստորաններից մեկում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինախագիծը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս. Ա.-ն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված երիտասարդներից մեկի՝ 20-ամյա Հայկ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծանր:
յումրու թիվ 4 դպրոցի նախնական զինվորական պատրաստվածության դասասենյակն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսացած Տիգրան Աբգարյանի անվամբ:
Ինքնասպանության դեպք Սառնաղբյուրում: Մայիսի 24-ին վաղ առավոտյան ինքնասպանություն է կատարվել Սառնաղբյուրի տներից մեկում:
Մայիսի 25-ին, ժամը 06.00-ի դրությամբ Հանրապետությունում ընդհանուր թվով գրանցվել է 525 դեպք, որից 447-ը Երևանում (սպասարկվել է 126 դեպք), իսկ 78-ը՝ մարզերում (սպասարկվել է 74 դեպք):
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 25-ին, ժամը 01.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Դատարան է ուղարկվել սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Բաղրամյան պող. 25 և Պռոշյան փող. 2 համարների ջրամատակարարումը:
«Ուզում եմ ամեն ինչ ստույգ իմանալ: Եթե այստեղ չիմանամ, ամուսինս խոստացել է ինձ Թալիշ տանել: Ուզում եմ գնալ ու ամեն ինչ տեղում ճշտել»,- ասում է Հենրիկի մայրը:
Կալանավորվածները մեղադրվում են մաֆիայի հետ կապերի, թմրանյութերի վաճառքին մասնակցելու, շորթումների, զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին ֆինանսական նոր պահանջ է ներկայացվել:
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային ընկերությունն ԱՄՆ-ում 1,58 միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում Takata ֆիրմայի՝ վտանգավոր թերությամբ անվտանգության բարձերը փոխարինելու համար: Այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ամենաուռճացված ծախսերը մարզպետարանների ծախսերն են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նկատեց, որ աշխատատեղերի քանակը սահմանվում է կառավարության որոշմամբ, դա մարզպետարանի որոշմամբ չէ:
Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ: Հիշեցնենք, որ փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով` նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի։
Այսօր հրապարակել ենք քաղաքացիական դիտորդական խմբի բաց նամակը՝ ուղղված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Արտավազդ Շահվերդյանը Վանաձորից է, ծնվել է 2005 թվականի հունիսի 27-ին: Վեց ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Արտավազդը մշտական գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչի արդյունքում նրա մոտ նկատվում են բավականին դրական արդյունքներ:
Ուշադրություն. հետախուզվում է խարդախության մեղադրանքով
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կրճատվել է 3 մեքենա, իսկ աշխատողների կրճատում դեռևս չի նախատեսվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ իրենց նախարարությունը շատ փոքր աշխատակազմ ունի: