
Գողություն ձկնաբուծարանից

Նոյեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, 1980 թ. ծնված Զոհրաբ Ա.-ն և 1971 թ. ծնված Մուշեղ Ս.-ն Նորամարգ գյուղում գտնվող ձկնաբուծարանից գողացել են թառափի 4 մայրացու ձկներ` 13 կգ ընդհանուր կշռով, ձկնաբուծարանին պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: