
Վթար Ջերմուկում. փրկարարները դուրս են բերել վարորդի վերջույթները

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 NV 801 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Խ.-ը 1983 թ. ծնված) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Խ.-ը արգելափակվել է ավտոմեքենայում և ստացել ձախ ոտքի ստորին վերջույթի կտռվածք:
Հրշեջ–փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածի կտրված, արգելափակված վերջույթը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: