
Փրկարարները զոհերի նոր աճյուններ են հայտնաբերել A321-ի կործանման վայրում

Ռուս փրկարարները Եգիպտոսում Airbus 321-ի կործանման վայրում ուղևորների նոր մարմիններ են հայտնաբերել, հայտնում է Interfax-ը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Ալեքսանդր Աղաֆոնովը:
Նրա խոսքով՝ մարմինները հայտնաբերվում են այնպիսի տարածության վրա, որոնք հաստատում են տեղեկությունը, թե ինքնաթիռը կործանվել է օդում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանցում ներգրավված է մոտ 80 ռուս փրկարար:
Որոնումները կշարունակվեն մինչ մութն ընկնելը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները հայտնաբերել են 171 ուղևորի ու անձնակազմի անդամների աճյունները: