
Ես ցանկանում եմ ամուսնանալ հորս հորաքրոջ աղջկա դստեր հետ, արդյոք թույլատրելի՞ է մեր ամուսնությունը

– Ես ցանկանում եմ ամուսնանալ հորս հորաքրոջ աղջկա դստեր հետ: Արդյոք թույլատրելի՞ է մեր ամուսնությունը, քանի՞ «պորտ» ենք մենք միմյանցից հեռու (ես-հայրս-պապս-պապիս քույրը-քրոջ աղջիկը-քրոջ աղջկա աղջիկը):
– Ձեր դեպքում ստացվում է երեք սերունդ՝ 6 պորտ: Այսինքն, դուք քրոջ և եղբոր թոռներ եք: Կստացվեր յոթ պորտ, եթե դուք լինեիք քրոջ և եղբոր չորրորդ սերունդը` այսինքն թոռների երեխաները, այլ ոչ թե թոռները: Փաստորեն, ձեր դեպքում ամուսնությունը թույլատրելի չէ արյունակցական կապի պատճառով: Այդ մասին կարող եք կարդալ Ս. Ներսես Շնորհալու «Թուղթ Ընդհանրական» աշխատության 96-րդ էջում:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am